Աճը փաստ է․ Առաջին եռամսյակ փաստացի աճ՝ 128%, Կանխատեսվող աճ Ապրիլ՝ 268%

Ընդհանուր պատկերը և զարգացումները
Ըստ մեր վերլուծությունների և կանխատեսումների՝ 2026 թվականի առաջին եռամսյակում ՀՀ անշարժ գույքի առաջնային շուկան ցուցաբերել է բարձր ակտիվություն և զգալի քանակային աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Հենվելով առկա տվյալների և շուկայի ընթացիկ դինամիկայի վրա՝ կարելի է արձանագրել, որ շուկան տարեսկզբից ձևավորում է աճի կայուն միտում՝ պահպանելով ակտիվության բարձր մակարդակ։
Առաջին եռամսյակ․ ակտիվության էական աճ
Համաձայն հրապարակած պաշտոնական տվյալների 2026 թվականի առաջին եռամսյակում իրականացված գործարքների քանակը կազմել է 3740 որից Երևանը՝ 2348 իսկ Մարզերը՝ 1392, մինչդեռ 2025 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է 1638 գործարք որից Երևանը՝ 996 իսկ Մարզերը՝ 642։

Ակնհայտ է որ ՀՀ-ում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրացվել է աճ հասնելով ավելի քան 128%-ի։ Սակայն թվերը ցույց են տալիս որ Երևանի շուկան կորցնելով շուկայի խթան հանդիսացող բարենպաստ պայմաններ շարունակում է գրանցել աճ նախորդ տարվա համեմատ աճելով շուրջ 135% իսկ Մարզերը 116%։
Այսպիսով, առաջին եռամսյակի ընթացքում շուկան ցուցաբերում է կայուն և շարունակական աճ՝ յուրաքանչյուր ամիս արձանագրելով բարձր ակտիվություն։
Ապրիլ․ բարձր ակտիվության կանխատեսում
Ըստ մեր կանխատեսումների՝ 2026 թվականի ապրիլին գործարքների քանակը կարող է հասնել շուրջ 2100-ի, ինչը բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից շուրջ 268% և գերազանցում է ընթացիկ տարվա նախորդ ամիսների ցուցանիշները։
Ապրիլի այս մակարդակը պայմանավորված է առաջին եռամսյակում ձևավորված բարձր ակտիվության շարունակականությամբ, նաև մարտ ամսին տեղի ունեցած տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի ցուցահանդես վաճառքով՝ Տուն Էքսպոյով։ Հունվարից սկսած աճի դինամիկան ցույց է տալիս, որ յուրաքանչյուր հաջորդ ամիս ձևավորում է ավելի բարձր ցուցանիշ։
Միաժամանակ, նման բարձր ակտիվությունը կարող է կրել նաև կարճաժամկետ պիկի բնույթ, հաջորդ ամիսներին հնարավոր է դիտվել որոշակի հավասարակշռում՝ պահպանելով ընդհանուր ակտիվությունը, սակայն առանց նույն բարձր տեմպերի։
Եզրակացություն
2026 թվականի առաջին եռամսյակի տվյալները և ապրիլի կանխատեսումը վկայում են, որ ՀՀ անշարժ գույքի առաջնային շուկան շարունակում է պահպանել ակտիվ զարգացման միտումը։
• տարեսկզբին արձանագրվում է զգալի աճ նախորդ տարվա համեմատ
• շուկան ցուցաբերում է բարձր ակտիվություն առաջին եռամսյակի ընթացքում
• սեզոնային դինամիկան պահպանվում է տարվա ընթացքում
Արդյունքում ձևավորվում է կայուն զարգացող շուկա, որտեղ առաջնային հատվածը շարունակում է մնալ ակտիվ և պահանջված ուղղություն։
Տվյալների աղբյուրն է՝ Cadastre.am
Մշակված և համալրված RED Invest Group-ի կողմից