calendar
2026-07-31

Աճը փաստ է․ 2024 թվականի առաջին կիսամյակի համեմատ աճը՝ 94.5%, 2025 թվականի համեմատ՝ 148%

Հունիսի պաշտոնական տվյալները հաստատեցին առաջին կիսամյակի բարձր ակտիվությունը

2026 թվականի հունիսի պաշտոնական տվյալների հրապարակմամբ ամբողջացավ Հայաստանի Հանրապետության առաջնային անշարժ գույքի շուկայի առաջին կիսամյակի պատկերը։ Արդյունքները ցույց են տալիս, որ տարվա սկզբից ձևավորված բարձր ակտիվությունը պահպանվել է նաև հունիսին՝ արձանագրելով զգալի աճ ինչպես նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, այնպես էլ վերջին մի քանի տարիների առաջին կիսամյակների համեմատ։ Առաջին կիսամյակի պաշտոնական տվյալները փաստում են, որ շուկան շարունակել է զարգանալ բարձր ակտիվության պայմաններում՝ ձևավորելով վերջին տարիների ամենաբարձր կիսամյակային արդյունքներից մեկը։ Միաժամանակ, այս արդյունքները սահմանում են այն մեկնարկային դիրքը, որով շուկան մուտք է գործում տարվա երկրորդ կես։ Այս փուլում առավել կարևոր է դառնում ոչ միայն աճի արձանագրումը, այլև այն գնահատելը, թե որքան կայուն կլինի ձևավորված ակտիվությունը առաջիկա ամիսներին։

Առաջին կիսամյակի ընդհանուր արդյունքները

2026 թվականի առաջին կիսամյակում ՀՀ առաջնային անշարժ գույքի շուկայում գրանցվել է 9,036 գնման իրավունք։ Համեմատության համար՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել էր 3,640, իսկ 2024 թվականին՝ 4,645։ Այսպիսով, 2026 թվականի առաջին կիսամյակում շուկան 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 148%, իսկ 2024 թվականի առաջին կիսամյակի համեմատ՝ շուրջ 94.5%։ Այս արդյունքները ցույց են տալիս, որ շուկան ոչ միայն հաղթահարել է նախորդ տարվա համեմատ արձանագրված նվազումը, այլև զգալիորեն գերազանցել է 2024 թվականի առաջին կիսամյակի ցուցանիշները՝ ձևավորելով վերջին տարիների ամենաբարձր կիսամյակային արդյունքը։

Հունիսը պահպանեց առաջին կիսամյակի բարձր տեմպը

2026 թվականի հունիսին ՀՀ առաջնային անշարժ գույքի շուկայում գրանցվել է 1,588 գնման իրավունք, մինչդեռ 2025 թվականի հունիսին այդ ցուցանիշը կազմել էր 840։ Արդյունքում հունիսին արձանագրվել է շուրջ 89% տարեկան աճ։ Հունիսի արդյունքները ոչ միայն լրացրին առաջին կիսամյակի ընդհանուր պատկերը, այլև ցույց տվեցին, որ տարվա սկզբից ձևավորված բարձր ակտիվությունը պահպանվել է մինչև կիսամյակի ավարտը։ Սա կարևոր ազդակ է տարվա երկրորդ կեսի համար, քանի որ շուկան այն դիմավորում է արդեն ձևավորված պահանջարկով և բարձր գործարքային ակտիվությամբ։

Ինչպես արդեն նշել էինք 2026 թվականի երկրորդ կիսամյակի վերաբերյալ մեր վերլուծությունում, առաջիկա ամիսներին շուկայի ակտիվության վրա շարունակելու են ազդել կառուցապատողների կողմից առաջարկվող ճկուն ֆինանսավորման պայմանները, մայրաքաղաքին հարակից բնակավայրերում պահպանվող պահանջարկը, ինչպես նաև աշնանը նախատեսվող ոլորտային խոշոր միջոցառումները, որոնք կարող են խթանել նոր նախագծերի ներկայացումն ու վաճառքների ակտիվությունը։ Միևնույն ժամանակ, բարձր համեմատական բազան կարող է հանգեցնել նրան, որ տարվա երկրորդ կիսամյակում աճի տեմպերը լինեն ավելի զուսպ, սակայն դա ինքնին չի նշանակի շուկայի թուլացում։ Ընդհակառակը, եթե շուկային հաջողվի պահպանել ներկայիս ակտիվության մակարդակը, ապա 2026 թվականը բոլոր նախադրյալներն ունի դառնալու վերջին տարիների ամենաակտիվ տարիներից մեկը։

Եզրակացություն

2026 թվականի առաջին կիսամյակի պաշտոնական տվյալները փաստում են, որ Հայաստանի Հանրապետության առաջնային անշարժ գույքի շուկան շարունակում է զարգանալ բարձր ակտիվության պայմաններում։ 2024 և 2025 թվականների առաջին կիսամյակների համեմատ արձանագրված զգալի աճը վկայում է, որ շուկան այսօր գործում է էականորեն ավելի մեծ ծավալներով, քան նախորդ տարիներին։


Աղբյուր՝ ՀՀ Կադաստրի կոմիտեի պաշտոնական տվյալներ (cadastre.am)

Վերլուծությունը պատրաստվել և համալրվել է ՌԷԴ Ինվեստ Գրուպի կողմից։