Աճը փաստ է․ Հուլիսին կանխատեսվող աճ՝ 80%

Երկրորդ կիսամյակը՝ բարձր ակտիվության պայմաններում
2026 թվականի առաջին կիսամյակում ձևավորված բարձր ակտիվությունը շարունակվում է նաև տարվա երկրորդ կեսի մեկնարկին։ Ապրիլյան առավելագույն ցուցանիշից հետո շուկան անցել է ավելի հավասարակշռված շարժի՝ առանց ակտիվության էական նվազման։ Մայիս և հունիս ամիսների արդյունքները ցույց տվեցին, որ գնման իրավունքների քանակը շարունակում է մնալ բարձր, իսկ հուլիսի կանխատեսումը պահպանում է ձևավորված դրական դինամիկան։
Հուլիսի կանխատեսումը

2026 թվականի հուլիսին ՀՀ անշարժ գույքի առաջնային շուկայում կանխատեսվում է շուրջ 1,700 գնման իրավունք։ Հունիսին փաստացի գրանցված 1,588 գնման իրավունքի համեմատ սա ենթադրում է շուրջ 7% ամսական աճ։ Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ տարբերությունն առավել զգալի է։ 2025 թվականի հուլիսին գրանցվել էր 945 գնման իրավունք, հետևաբար հուլիսի կանխատեսման իրականացման դեպքում տարեկան աճը կկազմի շուրջ 80%։
Միաժամանակ երկու տարիների դինամիկայի համադրումը ցույց է տալիս, որ շուկան ընդհանուր առմամբ պահպանում է նախորդ տարվա շարժի տրամաբանությունը, սակայն գտնվում է ակտիվության էապես ավելի բարձր մակարդակում։ 2025 թվականին ևս հունիսից հուլիս արձանագրվել էր աճ, և 2026 թվականի կանխատեսումը ենթադրում է նույն ուղղության պահպանում՝ արդեն զգալիորեն ավելի մեծ գործարքային ակտիվության պայմաններում։
Եզրակացություն
Հուլիսի կանխատեսումը ցույց է տալիս, որ 2026 թվականի երկրորդ կիսամյակը մեկնարկում է բարձր ակտիվության պայմաններում։ Շուկան շարունակում է շարժվել նախորդ տարվա դինամիկային համահունչ, սակայն գործարքների քանակական մակարդակը զգալիորեն բարձր է։ Եթե կանխատեսումը հաստատվի, հուլիսը կդառնա ևս մեկ ամիս, որը կֆիքսի՝ տարվա սկզբից ձևավորված ակտիվությունը դեռևս պահպանվում է, և երկրորդ կիսամյակի մեկնարկին շուկան մնում է կայուն բարձր մակարդակում։
Տվյալների աղբյուր՝ ՀՀ Կադաստրի կոմիտե (Cadastre.am)
Մշակվել և լրացվել է ՌԷԴ Ինվեստ Գրուպի կողմից։