«Հիփոթեք» տերմինն առաջին անգամ
ի հայտ է եկել Հին Հունաստանում (մ.թ.ա. 6-րդ դարի սկիզբ): Հին հույներն այդպես էին
անվանում սեփական հողի դիմաց պարտատիրոջ նկատմամբ պարտապանի պարտականության ձևը: Վարկառուի
հողատարածքի սահմանին տեղադրված էր սյուն՝ գրառմամբ, որ այդ հողատարածքն ապահովում
է վարկը: Հենց այդ սյունն էլ կոչվում էր «հիփոթեք», որը հին հունարենից թարգմանաբար
նշանակում էր «հենարան», «նեցուկ»: Չնայած որ հողը որպես պարտականությունների կատարման
երաշխիք կիրառելի էր դեռ հին Եգիպտոսում: Մեր թվարկության 1-ին դարում
ստեղծվեցին հիփոթեքային բանկեր, որոնք վարկ էին տրամադրում ունեցվածքի գրավով: Հռոմեացի
կայսր Անտոնիո Պիայի (մ.թ 2-րդ դար) իշխանության ժամանակ հիփոթեքային բանկերի համար
մշակվեց հատուկ օրենսդրություն: Արդեն այդ ժամանակ գոյություն ունեին 50 բանկեր և գործում էին մոտ 800 վաշխառուական
և փոխանակման գրասենյակներ: Հիփոթեքային վարկավորմանն արդեն իսկ մեծ օգնություն էր
ցուցաբերում պետությունը: Ստեղծվել էին ապրուստադրամային ֆինանսական ֆոնդեր այրիների և որբերին օժանդակելու համար:
Նրանց տրվում էր Հիփոթեքային վարկ տարեկան 5% տոկոսադրույքով, որն այդ ժամանակաշրջանում
Հռոմում գործող ամենացածր տոկոսն էր: