Red Group
+374 98 908 908
Red Group
Համեմատել
Red Group
Հիշվածներ
Հայ
Red Group
  • Կառուցապատողից
  • Երկրորդային  
  • Գնահատում
  • Մասնագետներ
  • Մեր մասին
  • Բլոգ
  • Կապ
  • + Նոր հայտ
Red Group

Անշարժ Գույք

  • Գնել
  • Վարձակալել
  • Օրավարձ
  • Կառուցապատողից

Կայքի մասին

  • Մեր մասին
  • Մասնագետներ
  • Բլոգ
  • Կապ

Հավելված ծառայություններ

  • Նոր հայտ
  • Գնահատում

Կոնտակտային տվյալներ

  • Red Group

    Երևան, Փավստոս Բուզանդ 107, 7֊րդ հարկ

  • Red Group
    +374 98 908 908
  • Red Group

    315 Arden Ave, Suite 22, Glendale, CA 91203

  • Red Group
    +1(747) 238-3050
© RED Invest Group 2025.
  • Բոլորը
  • Նորություններ
  • Հոդվածներ
  • Վիճակագրություն
  • Գներ
calendar
2018-02-07 12:30:52թ․

Բնակարան կառուցապատողից 2019 թ

2018 թվականի հունվարից ուժի մեջ մտան կառավարության կողմից հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք վերաբերում էին եկամտային հարկի հաշվին կառուցապատողից բնակարանի կամ առանձնատան գնման դեպքում հիփոթեքային վարկի տոկոսների վերադարձին:

Հիմնական փոփոխությունները երկուսն են`

  1. 1. Սահմանվել է բնակարանի կամ անշարժ գույքի գնման մաքսիմալ գին: Այսուհետ, հիփոթեքային վարկի տոկոսները կվերադարձվեն, եթե գնվող գույքի (բնակարան կամ առանձնատան) գնահատված արժեքը Երևանում կամ այլ մարզերում չի գերազանցում 55 000 000 ՀՀ դրամի արժեքը: Եթե ցանկանում եք գնել բնակարան կամ առանձնատուն կառուցապատողից տոկոսների վերադարձման պայմանով, ապա շատ կարևոր է իմանալ Ձեր կողմից գնվող գույքի շուկայական արժեքը` անկախ գնահատողի գնահատումից:

  2. 2. Օրենքից քաղաքացին կարող է օգտվել միայն մեկ անգամ: Եթե քաղաքացին մեկ անգամ արդեն օգտվել է այս օրենքից և գնել է բնակարան կամ առանձնատուն, ապա երկրորդի գնման դեպքում օրենքը չի գործի այդ քաղաքացու համար: Կառավարության մեկնաբանությամբ այս օրենքն ունի սոցիալական մոտեցում և թիրախավորում է միջին և ցածր խավի քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծումը, այդ պատճառով էլ արվում են վերոնշյալ սահմանափակումները:

Այսինքն՝ եթե քաղաքացին ֆինանսապես այնքան կայուն է, որ կարողանում է իրեն թույլ տալ գնել 55 000 000 ՀՀ դրամ և ավել արժողությամբ բնակարան, ապա պետք չէ դրա հաշվին «ծանրաբեռնել» հարկատուներին և օգտվել այս նորմից:

Նշվեց նաև, որ այս փոփոխությունները հետադարձ ուժ չունեն և կգործեն միայն 2018 թվականի հունվար ամսից՝ կառուցապատողից բնակարան կամ առանձնատուն ձեռք բերել ցանկացող քաղաքացիների դիմումների դեպքում:

Կայքում կառուցապատողից վաճառվող բնակարաններին կարող եք ծանոթանալ հղումով: