Red Group
+ Նոր հայտ
  • Կառուցապատողից
  • Երկրորդային  
  • Գնահատում
  • Մասնագետներ
  • Մեր մասին
  • Բլոգ
  • Կապ
  • Համեմատել
  • Հիշվածներ
Red Group

Անշարժ Գույք

  • Գնել
  • Վարձակալել
  • Օրավարձ
  • Կառուցապատողից

Կայքի մասին

  • Մեր մասին
  • Մասնագետներ
  • Բլոգ
  • Կապ

Հավելված ծառայություններ

  • Գնահատում

Կոնտակտային տվյալներ

  • Red Group

    Երևան, Փավստոս Բուզանդ 107, 7֊րդ հարկ

  • Red Group
    +374 98 908 908
© RED Invest Group 2026.
  • Գաղտնիության Քաղաքականություն
  • Օգտագործման Պայմաններ
  • Բոլորը
  • Նորություններ
  • Հոդվածներ
  • Վիճակագրություն
  • Գներ
calendar
2026-02-17

Նորք-Մարաշի Նոր-Մարաշը

Ինչու է հեռանկարային Նորք-Մարաշի Նոր-Մարաշը

Նորք-Մարաշի նախապատմություն և ենթակառուցվածքներ

Նորք-Մարաշը ձևավորվելէ Նորք և Նոր Մարաշ թաղամասերի միաձուլմամբ։ Այն գտնվում է Երևանի կենտրոնի արևելքում՝ բարձրադիր դիրքով և բաց տեսարաններով դեպի Երևանու Արարատ։ Տարիներ շարունակ թաղամասը պահպանել է առանձնատնային միջավայրի իր ինքնությունը՝ նեղ փողոցներով, քարաշեն ցածրահարկ տներով և ավանդական երևանյան կոլորիտով։ Միևնույն ժամանակ տարածքում եղել են չբնակեցված հատվածներ, որոնց թաքնված պոտենցիալն էլ դարձել է այսօրվա ակտիվ կառուցապատման շարժառիթ։

Այս նախապատմությունը ցույց է տալիս, որ Նորք-Մարաշը ոչ միայն ժամանակակից կառուցապատման գոտի է, այլև ունի պատմական ինքնություն, որը նոր զարգացումների հետ համադրվելով ձևավորում է թաղամասի յուրահատուկ կերպարը։ Վերջին շրջանում այն սկսել է վերափոխվել՝ դառնալով նոր կառուցապատման կիզակետ։

2024-ին կառուցված 1.4 կմ երկարությամբ նոր ճանապարհը Նորք-Մարաշում կապում է Գարեգին Հովսեփյան փողոցը Սարալանջի հետ։ Այն․

  • ապահովում է արագ ու հարմար մուտք դեպի Կենտրոն,
  • թեթևացնում է Արմենակյան փողոցի ծանրաբեռնվածությունը,
  • ներառում է նոր ինժեներական ենթակառուցվածքներ։

Թաղամասի կենտրոնական դիրքը, բարձրադիր լանդշաֆտը և քաղաքի կենտրոնին մոտ լինելը այն դարձնում են ներդրողների տեսանկյունից հետաքրքրության վայր։ Նորակառույց ճանապարհին հարակից տարածքի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ թաղամասում բացակայում են հին շինությունները, իսկ կառուցապատումն իրականացվում է հստակ սահմանված բարձրության սահմանափակումների շրջանակում։

Այսօր արդեն առկա են մեծածավալ նախագծեր՝ PullMan և Amanoo համալիրները։ Թեև դրանք դեռ ընթացքի մեջ են, արդեն պարզ է, որ նման նախագծերը փոխումեն թաղամասի կերպարը՝ զարգացնելով ենթակառուցվածքները և ստեղծելով նոր որակի բնակելի միջավայր։

Անշարժ գույքի շուկան Նորք-Մարաշում. Նոր Մարաշի զարգացման նախանշանները և դիրքը

Վերջին երկու տարվա ընթացքում Երևանի անշարժ գույքի շուկայի ակտիվությունը ցույց է տալիս, որ Նորք-Մարաշը հստակ քայլերով գնում է դեպի զարգացում։ Թաղամասը, որը երկար ժամանակ ընկալվում էր որպես առանձնատնային գոտի, այսօր վերափոխվում է բազմաբնակարանային և բազմաֆունկցիոնալ համալիրների կառուցապատման ուղղությամբ։

2024–2025 թթ․ գործարքների անկման համատեքստում Նորք-Մարաշը զբաղեցրեց 3-րդ տեղը՝ անմիջապես Կենտրոնից և Արաբկիրից հետո։ Սա ցույց է տալիս, որ նույնիսկ անկման պայմաններում թաղամասը շարունակում է մնալ ակտիվ և կարևոր խաղացող Երևանի անշարժ գույքի շուկայում։

Հիմնական տվյալներ․

  • Նորք-Մարաշում ակտիվության անկումը կազմել է 22%,
  • Շատ այլ վարչական շրջաններում անկումը հասել է 50–77%,
  • Արաբկիրում անկումը կազմել է ընդամենը 8%։

Այս համեմատությունը ցույց է տալիս, որ Նորք-Մարաշի անկման չափը համեմատաբար մեղմ է, ինչը վկայում է թաղամասի կայուն ներուժի մասին։ Սա նաև ցույց է տալիս, որ Նորք-Մարաշը կարող է դառնալ այն միջանկյալ օղակը, որտեղ շուկայի զարգացումը կշարունակի հավասարակշռված և ներդրումային տրամաբանությամբ։

Կենտրոն վարչական շրջանը արդեն իսկ կրել է եկամտահարկի վերադարձի օրենքի դադարեցման հետևանքները և այժմ գտնվում է այլ պարբերաշրջանային փուլում։ Մնացած վարչական շրջանները նույնպես անցնում են նմանատիպ փուլ, ինչը համընկնում է Նորք-Մարաշի ներկա վիճակի հետ։

Նորք-Մարաշը և Անտառայինթաղամասը. Ինչո՞վ է առանձնանում Նոր Մարաշի նորակառույց միջավայրը

Անտառային թաղամասը ևս անցնում է վերափոխման փուլ, սակայն այստեղ զարգացումը մեկնարկել է ավելի վաղ։ Այն ունի նույն ներդրումային գրավչությունը, քանի որ․

  • գտնվում է բարձրադիր հատվածում,
  • մոտ է Երևանի կենտրոնին,
  • անցնում է առանձնատնային միջավայրից դեպի բազմաբնակարանային և ժամանակակից համալիրների փուլ,
  • զարգացնում է ենթակառուցվածքները։

Ինչպես Նորք-Մարաշը, Անտառայինը նույնպես պահպանում է իր պատմական շերտը, բայց արագորեն վերափոխվում է՝ ստեղծելով նոր որակի բնակելի միջավայր։

Այսպիսով, Նորք-Մարաշը և Անտառայինը նման են իրար թե՛ դիրքով, թե՛ կառուցվածքով, և թե՛ զարգացման տրամաբանությամբ։ Երկուսն էլ․

  • ունեն բարձրադիր դիրքի և քաղաքի հիանալի տեսարանի առավելություն,
  • անցնում են առանձնատնային միջավայրից դեպի բազմաբնակարանային համալիրների փուլ,
  • ձգտում են դառնալ ներդրումային առումով գրավիչ և ժամանակակից պահանջներին համապատասխանող թաղամասեր։

Եզրահանգում. Նորք-Մարաշի նոր հեռանկարները և ներդրումային պոտենցիալը

Ամփոփելով՝ կարող ենք փաստել, որ Նորք-Մարաշը և մասնավորապես Նոր Մարաշ հատվածը կանգնած են քաղաքաշինական լուրջ վերափոխումների շեմին։ Շնորհիվ բարձրադիր դիրքի, Երևանի կենտրոնին մոտ լինելու և նոր ենթակառուցվածքների զարգացման՝ այս թաղամասը վերածվում է անշարժ գույքի շուկայի ամենախոստումնալից ուղղություններից մեկի։ Ավանդական առանձնատնային կոլորիտի և ժամանակակից բազմաբնակարանային համալիրների սահուն համադրումը Նորք-Մարաշը դարձնում է գրավիչ միջավայր՝ թե՛ որակյալ կենսակերպի, թե՛ ապագային միտված շահավետ ներդրումների համար։