Ընդհանուր տեղեկություններ
Վաճառվում է երեք հարկանի առանձնատուն Երևան Արաբկիր Այգեձոր 1-ին նրբանցքում: Հողատարածքի մակերեսը՝ 380 քմ, շինության մակերեսը՝ 240 քմ։ Առանձնատանն առկա է՝ Լայն ու հարմարավետ հյուրասենյակ՝ միացված խոհանոցի հետ, երեք ննջասենյակ երեք սանհանգույց, չորս բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարանով դեպի Հրազդանի կիրճ, լվացքի սենյակ, առանձնացված սենյակ առաջին հարկում, որը կարող է ծառայել որպես խաղասենյակ, մարզասրահ և այլն։ Տունը ապահովված է բոլոր կոմունիկացիաներով, ունի ավտոտնակ՝ նախատեսված 2 մեքենայի համար, ինչպես նաև խնամված և կանաչապատ բակ՝ ինչպես շենքի առջևի, այնպես էլ հետին հատվածում՝ լողավազան կառուցելու հնարավորությամբ։ Տան գտնվելու վայրը յուրահատուկ է՝ հնարավորություն է տալիս միաժամանակ վայելելու բնությունն ու գտնվելու քաղաքի կենտրոնին մոտ։ «Մարշալ Բաղրամյան» մետրոյի կայարանը գտնվում է ընդամենը 5 րոպե քայլող ճանապարհին։ Վաճառքի արժեքը ընդամենը 650․000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Առանձնատունը գնելու, տեսնելու կամ լիարժեք ինֆորմացիա ստանալու համար կարող եք կապվել նշված գործակալին: