Ընդհանուր տեղեկություններ
Վաճառվում է 2 սենյականոց բնակարան Երևան` Արաբկիր` «Գրիբոյեդով Պարկ» Էլիտար, նորաոճ և հարմարավետ բազմաֆունկցիոնալ ընտանեկան համալիրի 3-րդ մասնաշենքի 8-րդ հարկում: Բնակարանի ընդհանուր մակերեսը 51․8 քմ է։Բնակարանը հանձնվելու է գնորդին տեղադրված որակյալ արտաքին դռնով և պատուհաններով, սենյակների բաժանված, գաջապատված, հատակը հարթեցված վիճակում: Շենքը երեսպատվելու է տրավերտինով, տեղադրվելու են որակյալ վերելակներ: Համալիրը ներառելու է 10.000 քմ այգի, որում նախատեսված է ստեղծել հանգստի գոտիներ, խաղահրապարակներ և խաղադաշտեր համալիրի բոլոր տարիքային խմբերի բնակիչների համար: Վաճառքի արժեքը ընդամենը 98000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:Բնակարանը գնելու, տեսնելու կամ լիարժեք ինֆորմացիա ստանալու համար կարող եք կապվել նշված գործակալին: