Ընդհանուր տեղեկություններ
Վաճառվում է հիմնովին կառուցված և վերանորոգված երկու հարկանի տուն կիսանկուղային հարկով՝ Երևանում, Կենտրոն վարչական շրջանում։
Հողամասի մակերեսը՝ 417 քմ, շինության մակերեսը՝ 537 քմ։
Առկա է՝
Լայնարձակ հյուրասենյակ՝ միացյալ խոհանոցի հետ,
4 ննջասենյակ՝ յուրաքանչյուրն առանձին սանհանգույցով,
5 լոգասենյակ, 2 բաց պատշգամբ, լվացքի սենյակ։
Առանձին սենյակներ կիսանկուղում, որոնք կարող են օգտագործվել ըստ նախասիրության (մառան, սաունա և այլն)
Տունը համալրված է բոլոր կոմունիկացիաներով, ունի ավտոտնակ (կայանատեղի), ինչպես նաև բարեկարգ և կանաչապատ բակ՝ խորովածի վայրով։
Շատ հարմար տեղակայում՝ անմիջապես Դալմա Մոլլի հարևանությամբ և մոտ քաղաքային փոքր կենտրոնին։
Առանձնատան արժեքը ընդամենը 550․000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Առանձնատունը գնելու, տեսնելու կամ լիարժեք ինֆորմացիա ստանալու համար կարող եք կապվել նշված գործակալին: