Ընդհանուր տեղեկություններ
Վաճառվում է 3 սենյականոց բնակարան Աջափնյակ վարչական շրջանում, Արզումանյան փողոցում՝ Արզումանյան և Շինարարներ փողոցների խաչմերուկում, բանուկ հատվածում։ Բնակարանը գտնվում է 9-հարկանի պանելային շենքի 4-րդ հարկում (Երևանյան ԴՍԿ նախագծով)։
Ընդհանուր մակերես՝ 78 քմ, սենյակների քանակ՝ 3, հարկ՝ 4/9, վերանորոգման վիճակ՝ միջին (վատ), ջեռուցում՝ գազի վառարան,
արևկող է, առկա է փակ պատշգամբ։ Բնակարանը գտնվում է հարմար վայրում՝ դպրոցներին, մանկապարտեզներին և հասարակական տրանսպորտի կանգառին շատ մոտ։
Վաճառքի գին՝ 85,000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ։
Եթե ցանկանում եք գնել այս բնակարանը, տեսնել այն կամ ստանալ լրացուցիչ տեղեկություն, խնդրում ենք կապ հաստատել նշված անշարժ գույքի գործակալի հետ։